Ընտրությունների ելքը վճռելու է բացառապես մեկ գործոն` դա աբովյանցու քվեն է
Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը հայտարարել էր, որ կրկին մասնակցելու է ընտրություններին: Օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հրապարակեց ՔՊ-ի թեկնածուի անունը: – Պարոն Պետրոսյան, ո՞վ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: – ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետի հերթական ընտրություններին առաջադրելու իր թեկնածուին: Այդ թեկնածուն Աբովյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի անդամ է, նախկինում տեղական ինքնակառավարման ոլորտում բավականին…
Read More