Articles/Հոդվածներ

We must remember them name by name

 Աբովյան քաղաքի Նիկոլ Վանյանի անվան թիվ 5 հանրակրթական դպրոցում մարտի 31-ի վաղ առավոտից անսովոր եռուզեռ էր տիրում: Նշվելու էր Արցախյան մարտերում զոհված հերոս Նիկոլ Վանյանի 50-ամյակը, ինպես նաև տեղի էր ունենալու դպրոցի բակում հերոսի կիսանդրու բացման արարողությունը:  Նիկոլ Վանյանը ծնվել է 1961թ. մարտի 31-ին Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում, սովորել է թիվ 5 միջնակարգ դպրոցում, ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը, ծառայել է ԽՍՀՄ բանակում, 1988-91թթ. ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը` Խնձաձորի, Ղարադաղլուի, Քարինտակի, Շահումյանի շրջանների ազատագրմանը, պարգևատրվել է  Մայրական երախտագիտություն և  ՀՀ նախագահի Արիության մեդալներով: Զոհվել է Կրկժանում` 1991թ. դեկտեմբերի 28-ին:

Read More
Articles/Հոդվածներ

Satar Psychological Center

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ  թեպետ Աբովյանն իր բազմազանությամբ կարծես հավաքածու քաղաք լինի, բայց ինչ-որ բան ի մի է բերում, ամբողջացնում այն` իր բոլոր առավելություններով ու թերություններով:  Բավական է հիշել, որ Աբովյանը եղել է արտադրական հզոր քաղաք, որի ստեղծման առաջին իսկ օրերից դրսից քաղաք եկած մարդիկ բերեցին ալտերնատիվ մշակույթ: Հենց այդ զանազանությունը հանգեցրեց մի յուրահատուկ մտածելաոճի, կուլտուրայի բազմազանության, արդյունաբերական լինելուն: Միայն այդպիսի պայմաններում կզարգանային մշակույթն ու սպորտը, հասարակական կյանքն ու քաղաքային յուրօրինակ հոգեբանությունը: Միգուցե հենց սա էլ ոգևորեց և նպաստեց, որ քաղաքում հիմնվի նաև հոգեբանական կենտրոն, որը բաց է…

Read More