News/Նորություններ

Նոր շուկա ու քաղաքակիրթ առևտուր

Աբովյան քաղաքում վաճառականները նստում էին որտեղ հարմարվեր, իրենց ապրանքը վաճառում էին այս կամ այն ծառի տակ, ինչը նաև քաղաքին տհաճ տեսք էր տալիս:

Կար խնդիր` վերացնել փողոցում տեղի ունեցող առևտուրը, ոչ միայն գեղեցկության, այլ նաև հիգիենայի առումով:

Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Աբովյան քաղաքում շուկա է կառուցվել, որտեղ քաղաքի բոլոր առևտրականներն են, ովքեր հարամարավետ պայմաններում են առևտուր անում և ոչ ոքի ոչ ոքի գումար չեն վճարում:

Այս քայլով բնակիչներին հնարավորություն է տրվել քաղաքակիրթ առևտուր անելու, իրենց ապրուստի միջոցները վաստակել առանց իրենց առևտրի կետի համար գումար վճարելու:

Շուկայում կան վաճառականներ, ովքեր ամեն առավոտ գալիս են Հրազդանից, իրենց ձևակերպմամբ` քաղաքակիրթ առևտուր անելու համար:

Operativ.am-թղթակցի հետ զրույցում Աբովյանում առևտրով զբաղվող հրազդանցիներն ասացին, որ իրենք էլ մեծ ցանկություն ունեն, որ Հրազդանում էլ նման շուկա կառուցվի, սակայն իրենց քաղաքապետից` Արամ Դանիելյանից նման բան չեն սպասում:

Նրանք ասացին, որ սա թող օրինակ լինի նաև Հրազդանի քաղաքապետի համար, իրենք էլ են ուզում նորմալ պայմաններում նստել, առևտուր անել, մաքուր բանջարեղեն ապահովել սպառողին:

Նորակառույց շուկայում եռուզեռն սկսվում է առավոտյան ու ավարտվում երեկոյան, տեղի վաճառողները գոհ են` ծածկի տակ են, ու ամեն անձրևի կաթիլից հետո տուն չեն վազի:

Առավել մանրամասն` տեսանյութում:
Operativ.am կայք:

Related posts

Leave a Comment