Creations in Armenian

Where is the Armenian Language

Էլ ու՞ր մնաց մեր Մեսրոպատառ հայոց լեզուն

Առօրյա զրույց. երկու երիտասարդ:
-Աաաախպեր բարեւ մորս արեւ :
-Պրիվետ ապե:
-Ի՞՞շշկա չկա:
-Ջանսաղություն, սենց քուչում լռված… լյոքշ ա:
-Ապե էրեգ Գոնչին տեսա±ր:
-Հա, ապե ջան: Էդ տուֆտեն նագլի չամուռ ա էլէ, որ վիզ էթանք էն Գայուշիկի հարցերը ուլադիտ անենք: Ասիª ցավդ տանեմ շառից փորձանքից հեռու:
-Արա, էդ տուֆտա գյադա դուս էկավ, Գայուշիկին հլը չի մոռցե:
-Դե լավ ապե, իրիգվա յան կերեվամ, տանը կլռվես:
-Հա, ցավդ տանեմ, դավայ դե:
-Ց:

Ահա այսպիսին է այսօրվա երտասարդությունը՝ ապերոները, որոնք ոչինչ չունեն անելու, քան իրենց ժամանակը ՙտշում են քուչում՚ պպզած՝ անցնող գնացող աղջիկներին ՙթույնիկ՚ ռեպլիկների ՙարժանացնելով՚: Նրանցից շատերն էլ չեն աշխատում՝ հավատարիմ մնալով իրենց ՙվերին գաղափարին՚ եւ փող են վաստակում բավականին կասկածելի ճանապարհներով: Բայց եւ ցավալին այն է, որ աղջիկների շրջապատում նրանք վայելում են իսկական հայ տղամարդու կերպար (նկատի ունեմ մեծամասնությանը):

Իսկ երբ հյուրերիցս մեկը, որը բավականին երկար ժամանակ Ամերիկայում էր ապրել եւ հայ կարոտը սրտում եկել էր Հայաստանª լսելով նրանց ապշահար ասաց. ՙԳիտեք, ես եկած եմ Հայաստան գեղեցիկ հայերեն մը լսելու, բայց ցավոք անոնց չեմ հասկընա՚:

Իսկ ու±ր մնաց մեր Մեսրոպատառ չնաշխարհիկ  լեզուն՝ դարերով ապրած եւ մեզ ավանդված հայերենը: Խաչատուր Աբովյանը ասել է. ՙԺողովրդին պահողը լեզուն է ու մեկ էլ հավատը՚: Իսկ ի±նչ կավելացնի գալիք սերունդը այս թյուրիմացությանը. մեր հարազատ մեսրոպյան հայերենը բավականին խեղճացած վիճակում է: ՙԺարգոնը՚ սղոցում է մեզ ամենուրª տանը, փողոցում, դպրոցում, նույնիսկ հեռուստատեսությամբ: Եվ ցավալին այն է, որ վերցնելով նույն ռուսերեն բառերը գործածում ենք այն մեր ՙժարգոնում՚ այն էլ աղավաղելով, այսպես ասած ստեղծել ենք մի նոր լեզու հենց մենք հայերս: Իսկ երբ տրանսպորտում բավականին ինտիլիգենտ մեկը վարորդին հարցնում է, թե որ ուղղությամբ է շարժվում երթուղային տաքսին, վարորդի մոտ նստած երիտասրդը բացահայտ անամոթաբար ծիծաղում է պատասխանելով, թե. ՙՔուր ջան, էս մաշրուտկեն քո ասած գծով չի էթում՚: Եւ ի՞նչ է ստացվում: Մենք ինքներս վիրավորում ենք միմյանց հենց մեր մայրենի լեզվով, քանի-որ գտնվում ենք գրական ու խոսակցական լեզվի միջեւ գոյացած անդունդում, որը կարող է խորանալ: Փաստ է, որ ամեն մի քաղաքակիրթ երկիր ունի իր խոսակցական լեզուն, բայց ինչպես չցավեմ, երբ տեսնում եմ, որ իմ հայրենիքում երտասարդությունը ոչ միայն խոսում է ժարգոնով, այլեւ նույն իր ասածը չի կարող  արտահայտել գրական տարբերակով:

Ինչեւէ, մեզ օգնողը հենց մենք ինքներս ենք, դրա համար էլ միահամուռ ուժերով պետք է պայքարենք մեր գեղեցիկ հայոց լեզվի պահպանման համար, որը դեռ պիտի լինի մեզանից հետո եկող բազում սերունդների լեզուն:

Related posts

Leave a Comment