News/Նորություններ

Ու՞մ կտա իր ձայնը Գագիկ Ծառուկյանը

Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն դեկտեմբերին հայտարարել էր նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին: Մեզ հետքրքրում էր, թե ու՞մ է աջակցելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքացի:

Այս հարցի վերաբերյալ, զրուցեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.-«Նախագահական ընտրությունների ժամանակ որևէ թեկնածուի  չսատարելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն իսկ պաշտոնական հայտարարություն արել է: Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ապա Ձեր հարցի մեջ արդեն իսկ առկա է պատասխանը: Դա անձնական որոշումների դաշտից է, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք»: Մի բան հաստատ է, որ ԲՀԿ-ն և իր առաջնորդը ոչ մի դեպքում ընդդիմադիր չեն դառնա:

Իսկ այսօր մամուլում տարածված տեղեկությունները, գալիս են հավաստելու այն, որ Գագիկ Ծառուկյանը և բազմաթիվ ԲՀԿ-ականներ, ոչ հրապարակային աջակցելու են Սերժ Սարգսյանին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի  ՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը շաբաթ օրը՝ հունվարի 12-ի երեկոյան, համայնքի ղեկավարներին իր մոտ է հրավիրել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան նրանց հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար: Իսկ այն, որ Ծառուկյանի փեսան առանց Ծառուկյանի նման որոշում չէր կայացնի, կարծում ենք հասկանալի է բոլորի համար:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Related posts

Leave a Comment