News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը:

Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանի փոխանցմամբ, ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող:

Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.

Վահագն Գեւորգյան – 11 227 ձայն,

Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,

Կարո Իսրայելյան – 526 ձայն ,

Էդվին Թադեւոսյան – 520 ձայն,

Արթուր Հարությունյան – 159 ձայն:

Նշենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել էին Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է:

Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։

Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Related posts

Leave a Comment