News/Նորություններ

Աբովյանի 55 ամյակը

Հոկտեմբերի 21-ին Աբովյան համայնքը մեծ շուքով նշեք Աբովյանի 55 ամյակը:
Վաղ առավոտից քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում:
Տոնակատարությունների մեկնարկը տրվեց ավտոշքերթով, որից հետո Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ քաղաքի օրհնության կարգ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը, Աբովյանի պատվավոր քաղաքացի՝ Գագիկ Ծառուկյանը և այլ պաշտոնական անձիք, քաղաքացիներ:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդեսն էր՝ նվիրված Աբովյան համայնքի 55 ամյակին: Հյուրերը շրջեցին եկեղեցու բակում , որից հետո նրանց ողջունեցին «Բերդ» պարով Աբովյան համայնքում գործող պարային համույթների սաները:
Տոնական շարասյունը ուղևորվեց դեպի համայնքապետարանի դիմահայաց այգի, ուր սկսվել էր քաղաքային մեծ տոնախմբությունը:
Աբովյան համայնքի ղեկավարը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն քաղաքացիներին,որոնք մինչ այսօր ի նպաստ համայնքի զարգացման են աշխատել: Համայնքի ղեկավարը երախտիքի խոսքեր ասաց նաև Աբովյան համայնքի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանին, ով տարիներ շարունակ նպաստել է քաղաքի զարգացմանն ու բոլոր հարցերում աբովյանցու կողքին է եղել:
Քաղաքացիներին ողջունեց նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը, ականավոր գրող Խաչատուր Աբովյանի ազգակից Արման Աբովյանը:
Համայնքի ղեկավարը պարգևատրեց մի շարք քաղաքացիների Աբովյանի պատկերով համայնքի 55 ամյակը խորհրդանշող ոսկե մեդալով Աբովյան համայնքի տարբեր ոլորտներում երկարամյա և անձնվեր աշխատանքի համար:
Աբովյան համայնքի անունից հատկանշական նվեր հանձնվեց Աբովյան համայնքի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանին:
Տոնական միջոցառումը շարունակվեց մինչև ուշ երեկո, որը եզրափակվեց շքեղ հրավառությամբ և դիսկոտեկով:

Հեղինակ` abovyan.am

Related posts