>
News/Նորություններ

Աբովյանում մեկնարկեց Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությունը

Աբովյան համայնքում մեկնարկեց ՀՀ Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությունը: Աբովյան համայնքի մասնակիցները քանակապես ամենաշատն են՝ 55 :
Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությանը մասնակցում են Հրազդանից, Եղվարդից, Նոր Հաճնից, Բյուրեղավանից, Չարենցավանից, ինչպես նաև Ձորաղբյուրից, Բալահովիտից, Կոտայք գյուղից, Գեղաշենից, Արամուսից և Քասախից:
Առաջնությանն ընթանալու է մինչև փետրվարի 28-ը:

Related posts