Kotayks Governer
News/Նորություններ

Եթե ինչ-որ մեկը ջուր է բաժանել, դա իրեն թույլ է տալիս օրենսգրքի խախտումներով աճուրդնե՞ր անել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե երբ ենք, ի վերջո, Կոտայքում ունենալու բարեկարգ ճանապարհներ։ Պետրոսյանը նախ թվարկեց, թե քանի տեսակի ճանապարհ գոյություն ունի՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ, որոնք գտնվում են տրանսպորտի նախարարության ենթակայության տակ, մարզային նշանակության ճանապարհներ, եւ երրորդը՝ համայնքային ճանապարհներ, որոնք պետք է վերանորոգեն համայնքային իշխանությունները՝ իրենց համայնքի բյուջեից։ Առաջին երկուսով արդեն կան ծրագրեր, ու որոշ հատվածներում արդեն խոշոր հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ, այ, համայնքների դեպքում, պարզվում է, խնդիրը քաղաքական է։ Համայնքապետեր կան, որոնք, ըստ մարզպետի, սաբոտաժ են անում իր դեմ, ինչի արդյունքում, օրինակ, չեն սարքում իրենց…

Read More
News/Նորություններ

Հակասություն Կոտայքի մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետը նշեց, որ լրացուցիչ փաստեր ձեռք բերելու համար լրացուցիչ փաստարկներ է պահանջում քաղաքապետարանից հավելյալ հինգ լոտերի չեղարկման առումով: «Մեկը նախապես չեղարկել և ինձ գրավոր տեղեկացրել էին, հետո նաև պարզ դարձավ, որ հենց աճուրդի օրը մեր բարձրացրած մտահոգությունների հիման վրա կոնկրետ չորս լոտերի հետ կապված հողատարածքներ են, որտեղով կոմունիկացիաներ են անցնում, և Հողային օրենսգրքով այդ հողաբաժիններն առհասարակ ենթակա չեն օտարման։ Մինչ քաղաքապետարանի մեր գործընկերները փարատում էին մեր մտահոգությունը, որ բոլոր հողակտորները մանրամասն ուսումնասիրված են, և որևէ խնդիր չկա, օրենսդրական որևէ կաշկանդում չունեն իրենք աճուրդի դնելու, սակայն…

Read More
News/Նորություններ

Աբովյանում մեկնարկեց Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությունը

Աբովյան համայնքում մեկնարկեց ՀՀ Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությունը: Աբովյան համայնքի մասնակիցները քանակապես ամենաշատն են՝ 55 :Կոտայքի մարզի շախմատի պատանեկան առաջնությանը մասնակցում են Հրազդանից, Եղվարդից, Նոր Հաճնից, Բյուրեղավանից, Չարենցավանից, ինչպես նաև Ձորաղբյուրից, Բալահովիտից, Կոտայք գյուղից, Գեղաշենից, Արամուսից և Քասախից:Առաջնությանն ընթանալու է մինչև փետրվարի 28-ը:

Read More
News/Նորություններ

Ծառատունկ

Կոտայքի մարզի շուրջ 42 համայնքներում և վարչական շրջաններում այս օրերին իրականացվում են լայնածավալ ծառատունկի աշխատանքներ: Աբովյան համայնքը կանաչապատման ծրագրին միացավ նոյեմբերի 8-ին: Սարալանջի նախկին լողավազանի տարածքում շուրջ 200 նոր տնկիներ են տեղադրվել: Սիրելի համաքաղաքացիներ, հորդորում ենք ուշադիր լինել և տարածքը հնարավորինս մաքուր պահել: Աղբյուրը՝ Աբովյան-իմ քաղաքը

Read More