News/Նորություններ

Եթե ինչ-որ մեկը ջուր է բաժանել, դա իրեն թույլ է տալիս օրենսգրքի խախտումներով աճուրդնե՞ր անել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե երբ ենք, ի վերջո, Կոտայքում ունենալու բարեկարգ ճանապարհներ։ Պետրոսյանը նախ թվարկեց, թե քանի տեսակի ճանապարհ գոյություն ունի՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ, որոնք գտնվում են տրանսպորտի նախարարության ենթակայության տակ, մարզային նշանակության ճանապարհներ, եւ երրորդը՝ համայնքային ճանապարհներ, որոնք պետք է վերանորոգեն համայնքային իշխանությունները՝ իրենց համայնքի բյուջեից։ Առաջին երկուսով արդեն կան ծրագրեր, ու որոշ հատվածներում արդեն խոշոր հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ, այ, համայնքների դեպքում, պարզվում է, խնդիրը քաղաքական է։ Համայնքապետեր կան, որոնք, ըստ մարզպետի, սաբոտաժ են անում իր դեմ, ինչի արդյունքում, օրինակ, չեն սարքում իրենց…

Read More