Վիետնամի պատվիրակության այցը Աբովյան
Աբովյան համայնքի ղեկավարն այսօր ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրկության անդամներին Վահագն Գևորգյանը ներկայացրեց Աբովյանի համայնքապետարանի ենթակառուցվածքները, համայնքի հնարավորությունները և ներդրումներ կատարելու հնարավոր տեսլականը։ Պատվիրակությունը այցելեց Աբովյան համայնքի նորակառույց թաղամաս, ապա Սուրբ Հովհաննես եկեղեցի և Աբովյանի շախմատի դպրոց։
Հանդիպման վերջում Նյուգեն Ման Թիենին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը բնորոշող հուշանվեր հանձնեց Աբովյան համայնքի ղեկավարին և շնորհավորեց նրանց վերընտրման առթիվ։
Նյութը՝ Աբովյան-իմ քաղաքը կայքի