News/Նորություններ

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՐ

Աբովյանի Սևան փողոցում կառուցվող պուրակում իրականացվում է ծառատունկ։
Դեռևս տարեսկզբին Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում սկսվեց կառուցվել նոր խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ և զբոսայգի: Նախկինում համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքը ցանկապատված էր տարբեր բնակիչների կողմից և մեղմ ասած աղբավայրի էր վերածվել։ Տարեսկզբին տարածքը մաքրվեց և կառուցապատման աշխատանքներ սկսվեցին։
Աբովյանի համայնքապետարանը պուրակի կանաչապատման նպատակով ձեռք է բերել 120 հատ Թույա, 60 հատ Ակացիա, 4 հատ Եղևնի և 800 հատ Սամշիտ բուսատեսակ և ծառ։
Պուրակում ակտիվ ծառատնկման աշխատանքներ են իրականացվում, որին ի դեպ մասնակցում են հատկապես փոքրիկները։
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն աշխատանքային շրջայցով պուրակում էր։ Վերջինս ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, բնակիչներին հորդորեց ուշադիր լինել պուրակի նկատմամբ։
Քանի որ, յուրաքանչյուր ծառատունկից հետո գրանցվում են գողության դեպքեր, տեղեկացնենք, որ տարածքը տեսահսկվելու է։
Սիրելի՛ բնակիչներ, խնամքով վերաբերվեք համայնքի կանաչապատ տարածքներին և պահպանեք մաքրություն։

Նյութը Աբովյան-իմ քաղաքը կայքից

Related posts