Articles/Հոդվածներ Media/Մամուլ

Հետաքրքիր փաստեր Աբովյանի մասին

10 փաստ Աբովյանի մասին

1.Աբովյանը համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը:  Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։

2.Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ 1960-ական թթ. Մեսրոպ Սմբատյանցն առաջին անգամ հրապարակեց Աբովյանում գտնված Արգիշտի Ա-ի ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Ուլուսանի երկրի Դարանի քաղաքի նվաճման մասին։

3.Պեղումներից հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Աբովյանը բնակեցված է եղել` սկսած Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից։ Աբովյանի հարավում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։

4.Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։

5. Աբովյանը քաղաքի կարգավիճակ է ստացել  1963 թվականին։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի:

6.Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, գազամուղ, հեռախոսային ցանց։

7.  2017 թվականի տվյալներով քաղաքի տարածքը 11,12 քառ. կմ է, բնակչությունը՝  44, 5 հազար: Այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության 32.2%-ը, որը կազմում  է մարզի ընդհանուր բնակչության 17.5%-ը:

8. Հայտնի արդյունաբերական կենտրոններից է «Կոտայք» գարեջրի գործարանը:

9. Աբովյանում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշահամալիրը, տեղադրված է Խաչատուր Աբովյանի կիսանդրին:

10.Համայնքում գործում են ` Կրթական հաստատություններ. 14 մշակութային հաստատություններ, 5 մարզական հաստատություններ, 2 արտադրական ձեռնարկություններ:Կարևոր հոգևոր կառույցներից է  Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

vnews.am

Related posts