>
Media/Մամուլ News/Նորություններ

Մարզում ծավալուն գործեր են կատարվել

Մայիսի 1-ը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Աշխատանքի և Աշխատավորների համերաշխության միջազգային տոնը։

19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային ռեժիմի անցումն էր, պահանջով՝ 1856 թվականին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները:
Հետագայում էլ, այլ երկրների աշխատավորներ միացան այդ տոնին։ Այդ թվում նաև Հայաստանը՝ մեծարելով հայ մարդուն և նրա կատարած աշխատանքը:

Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։
Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։

Եվ տարին մեկ անգամ առիթ է ընձեռնվում գնահատելուկատարած աշխատանքները, քանի որ աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր է ունեցել նրա ձևավորման գործում աշխատավորների իրավունքերի, պահանջների ներկայացմանը ։

“Կոտայք ” ՋՕԸ ջրային տնտեսությունը՝ անկախ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից և բարդ եղանակային պայմաններից, մարզում ծավալուն գործեր է կատարել.

Միջտնտեսային խողովակաշարերի հիմնանորոգման և փոխարինման աշխատանքներ՝ Գառնի , Կոտայք, Գետամեջ, Զովունի, Թեղենիք , Զորավան, Գողթ, Քասախ համայնքներում։

Ջրանցքի մաքրման աշխատանքներ ՝ Կոտայքում, Գառնիում։

Արզնի բաժանարարի մաքրման աշխատանքներ։

Քասախ համայնքում ՝ ջրատար առուների վերանորոգման բետոնային աշխատանքներ։

Ջրատար խողովակաշարի և մայր առվի հիմնանորոգման աշխատանքներ՝ Եղվարդ համայնքում։

Դոտացիոն ջրանցքի հիմնանորոգում՝ Նաիրի տեղամասում։

Արզնի-Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները:

Ավարտին է մոտենում Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները։

Ամենակարևոր խնդիրը գյուղացու համար ջուրն է։
Առատ բերք ստանալու նախապայմանը հանդիսանում է ժամանակին և արդյունավետ ոռոգված հողամասը։
Ինչը տարիներ շարունակ բացակայում էր՝ վթարված և աղտոտված ջրամատակարարման գործոնների հետևանքով:

Related posts