Category: Media/Մամուլ
էլեկտրոնային գրադարանների հասանելիությունը Աբովյան քաղաքում
Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը օրերս ընդունեց էլեկտրոնային գրադարաններ «ELGRAD_1» համակարգի հեղինակներին։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը քննարկեց էլեկտրոնային գրադարանները հասանելի դարձնելու տարբերակները՝ Աբովյան համայնքի բնակիչների համար։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը նշեց, որ չափազանց կարևոր է նոր դարաշրջանի մարտահրավերներին ընդառաջ գնալը և համայնքում թվայնացված գրադարանները ունենալը, որը կնպաստի երիտասարդ սերնդի մասնագիտական և գեղավեստական գիտելիքների կատարելագործմանը։
Read MoreՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդիպեց Աբովյան քաղաքի ակտիվի հետ
Այսօր` մայիսի 20-ին Աբովյան քաղաքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռ. Պետրոսյանը հանդիպեց Կոտայքի մարզի ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ այսօրվա ներքաղաքական վիճակը, առաջիկա անելիքներն ու կուսակցությանն անդամագրվելու հարցերը: Անդրադարձ եղավ նաև ներկաներին հուզող կարևորագույն հարցերին։
Read MoreПОГОВОРИЛ С ПАШИНЯНОМ. Будущий премьер о революции в Армении
Этот человек станет в ближайшие дни премьер-министром Армении. Потому что именно он – главный менеджер (не вождь) армянской бархатной революции.
Read MoreՍԴՀԿ-ն Կարեն Կարապետյանին կոչ է անում վայր դնել լիազորությունները
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները։ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում», – ասված է ՍԴՀԿ հայտարարությունում։
Read MoreՇարունակել պայքարը․ «Ժառանգության» կոչը
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ գործող իշխանության եւ համակարգի դեմ: Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին: Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը եւ ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար:
Read MoreԲՀԿ-ն միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, նշելով որ միանում են «Իմ քայլը» նախաձեռնությանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», – ասված է հայտարարության մեջ։
Read MoreՍերժ Սարգսյանը հրաժարական տվեց
«Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։ Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։…
Read MoreՔիչ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը
Րոպեներ առաջ Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին: Հիշեցնենք, նա ձերբակալվել էր երեկ, Սերժ Սարգսյանի հետ Մարիոթ Արմենիա հյուրանոցում տապալված բանակցություններից րոպեներ անց: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ Փաշինյանին եւ նրա հետ ձերբակալված ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի համաձայնություն տալու համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդությունը հետ վերցնելու առաջարկով: Թեեւ…
Read More