Քիչ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը
Րոպեներ առաջ Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին: Հիշեցնենք, նա ձերբակալվել էր երեկ, Սերժ Սարգսյանի հետ Մարիոթ Արմենիա հյուրանոցում տապալված բանակցություններից րոպեներ անց: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ Փաշինյանին եւ նրա հետ ձերբակալված ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի համաձայնություն տալու համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդությունը հետ վերցնելու առաջարկով: Թեեւ…
Read More