News/Նորություններ

Տոնական հեծանվաշքերթներ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում կարևորվեց և խրախուսվեց նաև առողջ ապրելակերպը. Երևանում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը, իսկ Աբովյանում տեղի ունեցավ տոնական հեծանվաշքերթ: Քաղաքային հեծանվային զբոսանքով Երևանի կենտրոնում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը: Այնուհետև, ըստ ցանկության, հեծանվորդները ուղևորվեցին դեպի Զվարթնոց տաճար: Նախաձեռնությունը Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայինն էր: Հեծանվորդների անվտանգության ապահովման  կարևորագույն պարագան սաղավարտն էր:  Իսկ Աբովյանում քաղաքի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական հեծանվաշքերթ, որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։ Տոնական հեծանվաշքերթին մասնակցելու համար այս միջոցառմանը ևս պարտադիր էր կրել սաղավարտ և սպորտային հագուստ: Հեծանիվ չունենալը խնդիր չէր.  Աբովյանի «Cycling Development Association» ՀԿ-ին  նախապես…

Read More