News/Նորություններ

Տոնական հեծանվաշքերթներ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում կարևորվեց և խրախուսվեց նաև առողջ ապրելակերպը. Երևանում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը, իսկ Աբովյանում տեղի ունեցավ տոնական հեծանվաշքերթ: Քաղաքային հեծանվային զբոսանքով Երևանի կենտրոնում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը: Այնուհետև, ըստ ցանկության, հեծանվորդները ուղևորվեցին դեպի Զվարթնոց տաճար: Նախաձեռնությունը Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայինն էր: Հեծանվորդների անվտանգության ապահովման  կարևորագույն պարագան սաղավարտն էր:  Իսկ Աբովյանում քաղաքի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական հեծանվաշքերթ, որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։ Տոնական հեծանվաշքերթին մասնակցելու համար այս միջոցառմանը ևս պարտադիր էր կրել սաղավարտ և սպորտային հագուստ: Հեծանիվ չունենալը խնդիր չէր.  Աբովյանի «Cycling Development Association» ՀԿ-ին  նախապես…

Read More
Advertisement

Տոնական հեծանվաշքերթ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլ 7-ին, Աբովյանի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլոր կանանց և աղջիկներին մասնակցելու տոնական հեծանվաշքերթի, որը նվիրված է մայրության և գեղեցկության տոնին։Հեծանվաշքերթին կարող են մասնակցել ոչ միայն աբովյանցիները այլև հարակից շրջանների կանայք և աղջիկներ։Տոնական հեծանվաշքերթին կարող եք մասնակցել ձեր հեծանիվներով (սաղավարտը պարտադիր է), բայց թե վարել գիտեք, սակայն չունեք հեծանիվ և մասնակցելու ցանկությունը մե՜ծ է , ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել և Աբովյանի «Cycling Development Association» ՀԿ-ն կտրամադրի հեծանիվներ( 093279285)։Մեկնարկը 12։00-ին Աբովյանի համայնքապետարանի դիմացից։Dress Code -ՍպորտայինՁեր մասնակցությունը հաստատեք ՝լրացնելով հետևյալ հարցաթերթիկը։ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է։ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdGRpU3-0cvqDF1OzRJ1PKdbBFI1wIp62wy_b8Ty2sl3O8-oA/viewform?embedded=true&fbclid=IwAR3L3J4SJWNb-daGWL1-ZV-jSdZBMg7ns0Z4io0VUtkeuXLFnb4sboY0B98

Read More