Հիշատակի և ոգեկոչման օր Աբովյան քաղաքում
Հիշատակի և ոգեկոչման օր Աբովյան քաղաքում 《Հանուն սահմանի》հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 28֊ին՝ Հայոց բանակի օրը, Աբովյան քաղաքում տեղի ունեցավ հիշատակի և ոգեկոչման միջոցառում՝ նվիրված պատերազմում անմահացած հայորդիներին։ Քաղաքի《Անմար կրակ》հուշահամալիրում դրվեցին մեր հերոսների լուսանկարները, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում ցանկացողները կարողանան ծաղիկներ խոնարհել և իրենց հարգանքի տուրքը մատուցել։ Օրվա երկրորդ կեսին Սարալանջ թաղամասի Տրդատ Մեծի արձանի զբոսայգում տեղի ունեցավ ոգեշնչման շուրջպար՝ որպես միասնականության և համախմբվածության խորհրդանիշ։ Շուրջպարից հետո քաղաքացիները մոմավառության երթով շարժվեցին《Անմար կրակ》հուշահամալիր, որտեղ քաղաքի հոգևոր այրերի գլխավորությամբ միասնական աղոթք հնչեց պատերազմում զոհվածների հիշատակի համար։ Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը,…
Read More