News/Նորություններ

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ: «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500-1000 հայաստանցու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 7-ին, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում: Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար-փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300-500-ի:  Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,-ասաց…

Read More