News/Նորություններ

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպել է ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին

Մարտի 7-ի երեկոյան Գլենդելի Իրանահայերի Միության շենքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Բայբուրթյանը անդրադարձավ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ հատուկ շեշտեց քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծվել արտերկրյա ներդրումներ իրականացնելու համար: Գլխավոր հյուպատոսը հատուկ անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի հայության դերի մասին Հայաստանի զարգացման գործում: Նա նաեւ նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւս առաջնահերթություն է Հայաստանի իշխանությունների համար եւ այդ ոլորտին հատուկ ուշադրություն է…

Read More