News/Նորություններ

Թո՛ղ մայիսյան հաղթանակները մեզ զորավիգ լինեն ուժեղ ու հզոր, մեր պապերի և մեր երեխաների երազանքների հայրենիքը կերտելու գործում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, տոն, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ է Հայրենական մեծ պատերազմը, եթե ոչ սխրագործությունների, քաջագործությունների, անվեհեր հերոսությունների անվերջանալի շղթա՝ զուգակցված մարդկային ուղեղը մթագնեցնող սոսկալի հանցագործություններով, մարդկային կյանքի անդառնալի կորուստներով և մարդկային կյանքը խեղաթյուրող ողբերգություններով: Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնամյակ անց…

Read More