News/Նորություններ

Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը

Այսօր Աբովյան համայնքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Համայնքի ղեկավարին ծանոթացրին բանկի մասնաճյուղի պայմաններին և առաջարկվող նոր ծառայություններին:Վահագն Գևորգյանը նախ ընդգծեց, որ նոր աշխատատեղեր ստեղծելը չափազանց կարևոր է համայնքի համար, ինչպես նաև հարակից համայնքի բնակիչները հնարավորություն կունենան բանկի ծառայությունից օգտվելու համար մայրաքաղաք չգնալ:Կոտայքի մարզպետն էլ ընդգծեց, որ կարևորում է բանկի էկո գործունեությունը:

Read More