News/Նորություններ

Աննախադեպ մի միջոցառում Աբովյանի քաղաքական կյանքում

Քաղաքացիական Պայմանագրի` Աբովյանի տարածքային կառույցն այսօր Աբովյանի քաղաքական կյանքում աննախադեպ մի միջոցառում իրականացրեց. դրամահավաք֊երեկո ` Աբովյանի համայնքապետի ընտրություններին ՔՊԿ կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական հիմնադրամին աջակցելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ՔՊԿ Աբովյանի տարածքային կառույցի անդամները, այլև մեր քաղաքական թիմի և համախոհների լայն շրջանակի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական գործիչներ, արվեստի ու մշակույթի ոլորտի անհատներ։ Աբովյանում մեր հաղթարշավն անկասելի է. Քա՛յլ արա, Աբովյա՛ն… Նյութը՝ Քաղաքացիական Պայմանագիր – Աբովյան կայքից

Read More