Վարչապետը կոչ արեց չկրկնել նախորդ` «Մաքուր Հայաստան» ծրագրի սխալները
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Մարտի 23-ին Հայաստանում կանցկացվի հեղափոխական շաբաթօրյակ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։ ՀՀ վարչապետը նշեց, որ նման համաժողովրդական շաբաթօրյակի փորձ արվել էր նաև նախկին իշխանությունների օրոք։ «2 տարի առաջ իրականացվեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք պիտի չկրկնենք այն բացթողումները, որ այդ ծրագրի իրականացման ընթացքում եղել են»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը պատմեց, որ նախորդ ծրագրի բացթողումներն անձամբ է բացահայտել քայլարշավի օրերին՝ տեսնելով այս ու այնտեղ կուտակված աղբակույտերը։ «Տեսախցիկների առաջ աղբը հավաքել են ու տարել աչքից հեռու…
Read More