Got prizes…

 

Ամեն տարի <Լինա> պրոդյուսերական կենտրոնի կողմից (տնօրեն` Էվելինա Ասատուրյան) մի քանի անգամ կազմակերպվում է <Երաժշտական կոլիզեյ> հեռուստափառատոնը և որպես ամփոփում` մարտ ամսին տեղի է ունենում եզրափակիչ գալահամերգ-մրցանակաբաշխություն: Այս տարի այն տեղի ունեցավ մարտի 16-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դահլիճում: Գալահամերգի ընթացքում  ամփոփվեցին 2011 թվականի արդյունքները: Բավականին ընդգրկուն էր  մասնակիցների աշխարհագրությունը ` ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ ներկայացնող երաժշտական, վոկալ և պարային կոլեկտիվներ Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաքից:  Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն` Մամիկոն Բադալյան) ևս մասնակցել էր հեռուստանախագծին, որի մասնակիցների ընտրությունը բացառապես պատկանում է <Լինա> պրոդյուսերական կենտրոնի աշխատակազմին:

Վերջինս իր հերթին խորհրդակցում է պարարվեստի գործիչների միության ներկայացուցիչների և մշակույթի ու արվեստի գործիչների, բուհերի դասախոսների հետ: Աբովյանի մեր մասնակիցները գալահամերգ-մրցանակաբաշխության ընթացքում հանդես եկան երկու երգչախմբային և երկու պարային կատարումներով (գեղ.ղեկ` կոմպոզիտոր Մամիկոն Բադալյան, պարուսույց` Մարգարիտա Բադալյան)` արժանանալով երկու ոսկե գավաթի, երկու մեդալի` իրենց հավաստագրերով, իսկ ստուդիայի սաները պարգևատրվեցին անվանական դիպլոմներով:

 

Շնորհավորում ենք Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիային հերթական հաջողության առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ:

 

Leave a Reply