Open air exhibition in Abovyan city-Armenian
Բացօթյա ցուցահանդես Աբովյանում
Մայիսի 27-ին տեղի ունեցավ Աբովյանի մանկապատանեկան նկարչական դպրոցի սաների բացօթյա ցուցահանդեսըª նվիրված Հայաստանի անկախության օրվան: Սա նաեւ լուրջ հաշվետվություն էր նկարչական դպրոցի երեխաների համար եւ գլխավորապես տնօրեն Արիս Կարապետյանի, որը եւ արդարացրեց Աբովյանի հասարակության հույսերը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքի մտավորականությունը: Նկարչական դպրոցի երեխաները հիմնականում 4-րդ եւ 5-րդ դասարանցիներ էինª Աննա Թադեւոսյան, Հասմիկ Մուրադյան, Հովսեփ Հարութունյան, Նվարդ Նիկողոսյան, Անի Սողոմոնյան եւ այլոք: Մատաղ սերնդի դաստիարակության գործում իրենց ավանդն ունեն ուսուցիչներª Արման Մանուկյանը, Գայանե Առուստամյանը, Ներսիսյան Արտակը, Օվսաննա Առուստամյանը, Բաղդասարյան Անին եւ այլոք:
Բոլոր երեխաներն էլ յուրովի հետաքրքիր էին, անեզր տիեզերք, որտեղ ուսուցչին է բախտ վիճակվել բացահայտելու նրանց պոտենցիալ հնարավորությունները: