News/Նորություններ

Bravo Akunk-in armenian

    Բրավո  Ակունք

Ցանեցին այլոք, հունձքը` մեզ,

Մենք կցանենք, հունձքը` այլոց

 

 

Այսպիսին է արեւելյան ասացվածքը, որը սերունդների ժառանգության, ստեղծված արժեքների պահպանման, փոխանցման եւ զարգացման խորհուրդն է իր մեջ պարունակում£

28 երգիչ-երգչուհիներ, տարբեր տարիքային խմբերից ու  երգարվեստի ոճական առանձնահատկություններրով հունիսի 22-ին Աբովյանի մշակութային դահլիճում ոգեկոչման էին հրավիրել մեր հանդիսատեսին£

 

Համերգից- համերգ  իր հմտությունը կատարելագործող ՙԱկունքՙ երգի ստուդիան` Հիմնադիր եւ ղեկավար Աշոտ Առուստամյանի ղեկավարությամբ տարեկան հաշվետու համերգում  եւս մեկ անգամ ապացուցեց, որ Աբովյանը երգի ու երաժշտության քաղաք է£ Այս համերգում եւս ՙՄուտք դեպի 21-րդ դար՚ երգի փառատոնի դափնեկիր,հայկական հեռուստատեսության ՙկռունկ՚ փառատոնի   մասնակից  Աբովյանի ՙԱկունք՚ ստուդիան  երգացանկի հարուստ բազմազանությամբ, երգիչների հմտությամբ շոյեց բոլորիս աչքն ու հոգին

 

Ծափահարություններով լի դահլիճը, ելույթ ունեցող քաղաքապետ  Կ. Իսրայելյանի,  նկարիչ Ժ.Բարսեղյանի եւ նույն ստուդիայի առաջին սան  Կարինեի խոսքերը եկան հաստատելու, որ հանձինս այս երգչախմբի կարող ենք հավաստիացնել, որ ամուր է մշակութային հիմքերը մեր քաղաքում  եւ խոստումնալից նրա ապագան, ինչքան էլ որ սուղ լինեն միջոցները, որքան էլ որ փոքր լինի պետական հովանավորչությունը£

 

Հետաքրքիր անակնկալ էր նաեւ Իրանական դեսպանության ներկայացուցչի առաքելությունը այս համերգին, որը փոխանցեց դեսպանության հուշանվերը Աշոտ Առուստամյանին ի նշան նախկինում  Ուրմիա, Թավրիզ քաղաքներում խմբի ունեցած փայլուն համերգների գնահատման ու ապագա համագործակցության£

Բրավո  Ակունք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Related posts

Leave a Comment