Articles/Հոդվածներ

Tatul Krpeyan:National hero of Armenia

Կարոտ… Այս բառը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում, նայած թե բառն իր համար ինչ բեռ է կրում…Մարկոս պապի պատմությունը հայ ժողովրդի կարոտի պատմությունն է… Ինչպե՞ս շարունակվեց Հայոց Մեծ Եղեռնից փրկված մարդկանց կյանքը…”Նրանք 1915թ.-ից հետո մազապուրծ անցան Ախուրյան գետը, Արտին(Արտենի) լանջին հայացքի առջև կառուցեցին իրենց նոր տունը, զավակներ ունեցան և նրանց փոխանցեցին իրենց տեսած ու ապրած ճշմարտությունը: ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այդ ահեղ ճշմարտության հավատավոր զավակն էր: Նա Գետաշենի փրկության սրբազան նպատակին նվիրաբերեց իր կյանքը և իրավունքով իր անունը գրանցեց հայ ազատագրական պայքարի ոսկե փաղանգում… ” (Ռ.Սահակյանի “Արծվապաշտ երկիր”գրքից):  

Read More
Articles/Հոդվածներ

We must remember them name by name

 Աբովյան քաղաքի Նիկոլ Վանյանի անվան թիվ 5 հանրակրթական դպրոցում մարտի 31-ի վաղ առավոտից անսովոր եռուզեռ էր տիրում: Նշվելու էր Արցախյան մարտերում զոհված հերոս Նիկոլ Վանյանի 50-ամյակը, ինպես նաև տեղի էր ունենալու դպրոցի բակում հերոսի կիսանդրու բացման արարողությունը:  Նիկոլ Վանյանը ծնվել է 1961թ. մարտի 31-ին Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում, սովորել է թիվ 5 միջնակարգ դպրոցում, ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը, ծառայել է ԽՍՀՄ բանակում, 1988-91թթ. ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը` Խնձաձորի, Ղարադաղլուի, Քարինտակի, Շահումյանի շրջանների ազատագրմանը, պարգևատրվել է  Մայրական երախտագիտություն և  ՀՀ նախագահի Արիության մեդալներով: Զոհվել է Կրկժանում` 1991թ. դեկտեմբերի 28-ին:

Read More
Articles/Հոդվածներ

Satar Psychological Center

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ  թեպետ Աբովյանն իր բազմազանությամբ կարծես հավաքածու քաղաք լինի, բայց ինչ-որ բան ի մի է բերում, ամբողջացնում այն` իր բոլոր առավելություններով ու թերություններով:  Բավական է հիշել, որ Աբովյանը եղել է արտադրական հզոր քաղաք, որի ստեղծման առաջին իսկ օրերից դրսից քաղաք եկած մարդիկ բերեցին ալտերնատիվ մշակույթ: Հենց այդ զանազանությունը հանգեցրեց մի յուրահատուկ մտածելաոճի, կուլտուրայի բազմազանության, արդյունաբերական լինելուն: Միայն այդպիսի պայմաններում կզարգանային մշակույթն ու սպորտը, հասարակական կյանքն ու քաղաքային յուրօրինակ հոգեբանությունը: Միգուցե հենց սա էլ ոգևորեց և նպաստեց, որ քաղաքում հիմնվի նաև հոգեբանական կենտրոն, որը բաց է…

Read More
Articles/Հոդվածներ

We are deeply distressed by the loss of Ms.Greta Kroyan, headmaster of the school # 6

Ստեղծագործական մտահղացումների նոր վերելքի, մանկավարժական ու մասնագիտական փորձառության բազմապատկման ճանապարհին, կյանքի 63-րդ տարում իր երկրային ուղին ավարտեց Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի տնօրեն Գրետա Մեխակի Կրոյանը:  

Read More