“Unite for children, save futures”
“Երեխայի հանդեպ բռնությունը չարիք է”
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում մարտի 29-ին տեղի ունեցավ երեխայի իրավունքների պաշտպանության և երեխայի հանդեպ բռնության տեղեկատվական միջոցառում: Այն նախաձեռնել և վարում էր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մաղաքյանը, ով հանդիսանում է ՙ”Save the children” միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության “Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” ծրագրի երեխայի պաշտպանության թիմի անդամ:
Անահիտը վերապատրաստում է անցել “Երեխայի պաշտպանությունը բռնություններից” թեմայով և հաջողությամբ փոխանցեց ստացած տեղեկատվությունը մասնակիցներին: Ներկայացվեց բռնության հասկացությունը, երեխայի հանդեպ գործադրվող բռնարարքների տեսակները /ֆիզիկական, հոգեբանական, սեռական և անտեսում/ և դրանց բացասական հետևանքները անձի զարգացման, առողջության ու ինքնադրսևորման վրա: Տեղի ունեցավ քննարկում այդ թեմաների և Հայաստանում վերջին շրջանում երեխաների հանդեպ իրականացված սեռական բռնությունների շուրջ: Երեխաները համակարծիք էին, որ անչափահասների շրջանում անհրաժեշտ է շատ նուրբ մոտեցմամբ իրականացնել սեռական դաստիարակության, որպեսզի երեխաները խուսափեն իրենց հանդեպ հնարավոր ոտնձգություններից: Երեխաներից մեկը նկատեց, որ սոցիալական վատ իրավիճակը ընտանիքում իրավունք չի տալիս որևէ մեկին վիրավորել կամ նվաստացնել երեխային:
Քննարկմանը մասնակցում էր նաև “Save the children” -ի ծրագրի պատասխանատուն, ով իր ելույթում մատնանշեց երեխայի հանդեպ բռնության կիրառման կանխարգելման անհրաժեշտությունը, երեխայի իրավունքների հանդեպ հարգանք դրսևորելու կարևորությունը և այս ոլորտում բոլորի ներգրավվածության ու իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը:
Նախաձեռնությունն իրականացվեց “Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” /ՄՓԵՀԱ/ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է