Մայիսի 14-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումը
«Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը՝ ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին:
Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Օծման արարողության սկիզբը ժամը 15.00-ին»:
Ասված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ: