Այսօր թատրոնի միջազգային օրն է
Ամեն տարի՝ մարտի 27-ին,ամբողջ աշարհը տոնում է Թատրոնի համաշխարհային օրը:
Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թատրոնը՝ որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Շաա՜տ սիրելի Աբովյանի Դրամատիկական Թատրոն-ս, շնորհավո՜՜՜ր տոնդ: Մեզ մաղթում եմ հարթ ու կանաչ ճանապարհ:
Մենք ունենք հրաշալի համայնքապետ՝ հարգարժան պարոն Գևորգյանը, ով մշտապես կանգնած է քաղաքի ու Թատրոնի կողքին,ունենք արտակարգ ու իր գործին անվերապահորեն նվիրված ղեկավար՝ Արմեն Սարգսյանը, ով ամեն բան անում է, որ Թատրոնը երբեք չընկրկի,ունենք դերասանական անփոխարինելի անձնակազմ, ով մշտապես հիացնում է իր խաղով:
Ձեզ շա՜տ սիրում եմ ու երջանիկ եմ,որ Ձեր մի մասնիկն եմ:
