>
Articles/Հոդվածներ

Այ սա` նոր Հայաստանն է

Թավշյա հեղափոխության բերկրանքը արտասահմանում զգացել էի ,բայց չեի ապրել։

Արդեն Հայաստանում էի։Հեռուստստեսային կամ համացանցային լրատվամիջոցներից դուրս փորձում էի ժողովրդի տրամադրությունը տեսնել փողոցում։ Ամենաճիշտ զարկերակը գտա։ Դա տաքսու վարորդներ էին և շենքերի բակերում տեղադրված տաղավարները կամ այսպես կոչված ՛՛բիսետկա՛՛ները, որտեղ անցուդարձերի մասին վերջին նորությունները համեմված կիսակատակ կամ հայհոյախառն երանգներով կարող ես լսել։

88 թվ-ի արցախյան ազատգրական շարժման և Հայաստսնի անկախության սկզբնական  տարիներից հետո չէի հիշում այդքան ուրախ և ապագայի նկատմամբ հավատքով լի դեմքեր։Այդ ժամանակվա հոգնած ու հուսահատ դեմքերը ժպտում էին ։ Վարաքիչ ուրախություն էր նշմարվում, բողոքողներն էլ ավելի զուսպ էին։ Ճանապարհային ոստիկանները աներևակելիորեն քաղաքավարի էին մոտենում, եթե կանգնսցնում էին ապա մեծամասսամբ ուղղություն տալու և զգուշացնելու համար։

Մի օր հանգամանքների բերումով պետք էր ցամաքային ճանապարհով ուղևորվեինք հարևան երկիր։Մաքսային անցակետում մաքսավորի համազգեստով մի սիրունատես հայուհի էր նստսծ։Գերող պատշաճություն և ներդաշնակություն կար նրա զգեստի .վարվելաձևի և ժպիտի մեջ։ Իմ հերթը հասավ,իմ անցաթղթերը ստուգելիս նկատեցի երկար նայեց, ինչ որ բան նրան խանգարում էր առաջ անցնել և հաստստել։ Ես էլ համոզված էի այն բանում որ փաստթղթերս կարգին են։ Ակամայից սկսեցի լարվել և նյարդանանալ։

-Ինչ է պատահել աղջիկ ջան, ինչ որ բան էն չի՞, -հարցրեցի նրան։

Աղջիկը հարցրեց , ոնց՞ է որ ելքի այս կնիքը կա բայց մուտքի կնիքը չկա։Հարցը շփոթեցրեց ինձ։ Հիշեցի որ անցյալ անգամ անձնսգիրս նորոգելու ժամանակ նման խնդիր էր առաջացել, իրականութան մեջ սա հարց էր, ոչ խնդիր։ Ինչպես ասում են , քանի որ տառապանքս փորձ ունի և ես երկար լռվելու հեռանկար էի տեսնում ձեռքս կամացուկ տարա գրպանս , ամերիկյան դոլլարը երբեմն ավելի արագ էր գործում ։ Բայց կաց. տեսա աղջիկը իմ բացատրությունից չբավարարված օգնոպթյան կանչեց մի այլ սպայի։ Ըստ երևույթի ավելի բարձր դասի։

Ես գիտեի որ նման պարագաներում երբ ավելի վերևից խառնվում են , գործը ավելի է բարդանում և ՛՛թանգանում՛՛, բայց տեղի ունեցավ այն որ այս գրառումներիս պատճառը դարձավ։ Ավագ սպան մոտեցավ այդ գեղեցկուհու սեղանին, համակարգչային զննումները կատարեց մի կարճ հայացք գցեց անձնագրիս ու ինձ, գրիչը վերցրեց ու ստորագրեց և մեկնեց աղջկան։

Իմ ձեռքը դեռ գրպանումս էր։

Աղջիկը ազատ շունչ քաշելով անցաթուղթը կնիքել և ստորագրելուց հետո մեկնեց ինձ։ Ես ձախ ձեռքով վերցրեցի և շնորհակալություն հայտնեցի։ Սջ ձեռքս գրպանումս ակամայից թղթադրամն էր ճմրթում։ Արագ կողմնորոշվել էր պետք։ Այս անգամ գումարը արդեն ոչ թե որպես կաշառք այլ որպես շնորհակալություն ,տալ թե չտալ։Այս էր խնդիրը և շատ արագ լուծում էր պահանջում։

Որոշեցի չտալ , ևս մի անգամ խորին շնորհակալություն հայտնեցի և դուրս եկա։

Տրամադրությունս բարձրացել էր ոչ այնքան էս հաջողությունից կամ փողի խնսյողությունից, այլ այն բանից որ լուծումը գտա , այն էլ արագ։ Ինքս ինձ բսրձրաձայն արտասանեցի «այ սա արդեն նոր Հայաստանն է»։

Երեկ Երևանում Ռեստորանի հաշիվը փակելիս մատոցողին կարգին նվեր էի տվել։

Հարց է առսջանում ՝ ինչու մաքսայինին նվեր չտալ։

Պատասխանը! Նախ մեծ հաշվով մատուցողի նվերը կոռուպցիոն սխեմա չի ձևավորում։ Իսկ մաքսային տեսուչի կամ սպային տրված կաշառքը կամ նվերը կոռուպցիոն սխեմա է ստեղծում, այդ անմեղ թվացող գումարները վարից վեր շարժվելով դառնում են կատաղի և անգութ գումարներ։ Ծնվում է կոռուպցիոն համակադգը իր ավերիչ դրսևորումներով։

Բացի դա .մեծ հավանականությամբ մաքսային ծառայողները կարող է մերժեին «նվերը», նոր խնդիրներ առաջանար։ Այ այդ ժամանակ կզգայի «նոր Հայաստսնի » թավշի համը։

Պանդուխտ 

Related posts