«Պոչատ աղվեսը» հաղթանակ տարավ
Ուռռաաա …
Հրաշալի տոն ու աննախադեպ իրադարձություն յուրաքանչյուրիս համար…
Աբովյանի Դրամատիկական Թատրոն-ի «Պոչատ աղվեսը» պայծառ ու վառ ներկայացումը, որը նոմինացված էր «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում, որպես լավագույն մանկական ներկայացում ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ:
Սա տոն է յուրաքանչուր աբովյանցու համար:
Կեցցե՛ս, Թատրոնս
Նարե Բեկնազարյան-Ղազարյան
Շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի և բարեմաղթանքների համար։
Այս ամենը չէր լինի, եթե ինձ շրջապատողները չկիսեին իմ բոլոր գաղափարներն ու մտքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին, որ այդքան եռանդով աշխատեց ինձ հետ։ Ու բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հավատացին ու աջակցեցին, ով ինչով կարող էր։
Ես հավատում եմ, որ մենք բոլորս Աբովյանի դրամատիկական թատրոնը կդարձնենք ոչ միայն աբովյանցիների, այլև ողջ հայության սիրելի վայրերից մեկը։ Սիրում եմ բոլորիդ ու շնորհակալ եմ ամեն ինչի համար։
Արմեն Սարգսյան` Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար