Articles/Հոդվածներ

Աբովյանի «Լոսանջէլեսյան ավագանու» ցնծալից երեկոն

Մարտի 29-ին Բըրբանք քաղաքի «Արբատ» հանդիսասրահում համախմբվել էին 70-ականներին մեր քաղաքի զարկերակի մաս կազմող նախկին աբովյանցիները:
Խորհրդային տարիների ժամանակի երիտասարդությունը, որը չվախեցավ երկու հուժկու քայլերթ կազմակերպել, ոտքով հասնելով Աբովյանից մինչեւ Երեւան-Կենտկոմ՝ ներկայիս ԱԺ շենք, պահանջելով արդարություն ու արժանապատվություն, հավաքույթ էր կազմակերպել` իրար տեսնելու, մեկը մյուսի ներկայությունը վայլելու, երգի ու պարի միջոցով վկայակոչելու իր անքակտելի կապը հարազատ քաղաքի հետ:

Ժամանակի «դուխով» տղերքը իրենց չքնաղ տիկնանց հետ վայելում էին վաստակած հանգիստը:
Հանդիսությունը վարում էին Զարիկ Եսայանը՝ հայտնի «Դարանի» թիմի վաստակաշատ ֆուտբոլիստ, և Սոկրատ Մարտինյանը՝ շնորհաշատ երգիչն իր «Աբովյան» նվագախմբով․
Սոլո կիթառ՝ Արմեն Կարապետյան
Բաս կիթառ՝ Էդվին
Հարվածային գործիքնէր՝ Արմոնդ Հարութունյան
Ստեղնաշար՝ Էդվին Բաղդասարյան
Երգիչ խմբավար՝ Էդվին
Դի Ջէյ՝ Արմոնդ


Հանդիսությունը բացվեց Զարիկ Եսայանի ողջյունի խոսքով եւ Հովիկ Շամիրյանի
խրոխտ արտասանությամբ, և երգն ու պարը ցնծեց դահլիճը:
Որոշ ժամանակ անց «Կոտայքի» ֆուտբոլիստ Ժիրայր Սարուխանյանը եւ ընկերները յուրահատուկ մեծարման արժանացրին իրենց թիմակից Անդիկ Դեժբանին, նվիրելով
իր անունով ֆուտբոլային սիմվոլիկ մի շապիկ եւ գնդակ, որը ստորագրվեց ներկաների կողմից:

Հանդիսության սերուցքը Սոկրատն էր, ով երեք երգ կատարեց՝ մեկը նվիրված հենց Աբովյան քաղաքին, իսկ ընթացքում իրենց երգերով հանդես եկան նաեւ երգիչներ Կարոն ու Ֆելիքսը, ովքեր անցյալի եւս մի անուշ խորհրդանիշ ավելացրեցին հավաքույթի ընդհանուր մթնոլորտին:

Կարոտակեզ հանդիսականը հիշում էր իր անցած ճանապարհը: Աբովյան անունը հայրենիքի խորհրդանիշն էր:
Հարազատ քաղաքի հիշողությունը փոխկապակցվում էր առաջին սիրո, նորաստեղծ ընտանիքի, ուսման, սպորտի ու աշխատանքային հաջողությունների, ընկերության համի ու հոտի հետ:


Անմիջական այս մթնոլորտը ուժ ու կորով էր յուրաքանչյորի համար՝ վերագնահատելու իրենց անելիքները հարազատ քաղաքի հանդեպ ու հնարավորինս աջակցելու մեր նորացված հայրենի պետությանը:

Մի՛շտ խանդավառ, սիրելի՛ աբովյանցիներ:

Նորայր Հակոբյան

Related posts

Leave a Comment