Articles/Հոդվածներ

Աբովյանի «Լոսանջէլեսյան ավագանու» ցնծալից երեկոն

Մարտի 29-ին Բըրբանք քաղաքի «Արբատ» հանդիսասրահում համախմբվել էին 70-ականներին մեր քաղաքի զարկերակի մաս կազմող նախկին աբովյանցիները:Խորհրդային տարիների ժամանակի երիտասարդությունը, որը չվախեցավ երկու հուժկու քայլերթ կազմակերպել, ոտքով հասնելով Աբովյանից մինչեւ Երեւան-Կենտկոմ՝ ներկայիս ԱԺ շենք, պահանջելով արդարություն ու արժանապատվություն, հավաքույթ էր կազմակերպել` իրար տեսնելու, մեկը մյուսի ներկայությունը վայլելու, երգի ու պարի միջոցով վկայակոչելու իր անքակտելի կապը հարազատ քաղաքի հետ: Ժամանակի «դուխով» տղերքը իրենց չքնաղ տիկնանց հետ վայելում էին վաստակած հանգիստը: Հանդիսությունը վարում էին Զարիկ Եսայանը՝ հայտնի «Դարանի» թիմի վաստակաշատ ֆուտբոլիստ, և Սոկրատ Մարտինյանը՝ շնորհաշատ երգիչն իր «Աբովյան» նվագախմբով․ Սոլո կիթառ՝ Արմեն ԿարապետյանԲաս…

Read More