Articles/Հոդվածներ

Աբովյանի «Լոսանջէլեսյան ավագանու» ցնծալից երեկոն

Մարտի 29-ին Բըրբանք քաղաքի «Արբատ» հանդիսասրահում համախմբվել էին 70-ականներին մեր քաղաքի զարկերակի մաս կազմող նախկին աբովյանցիները:Խորհրդային տարիների ժամանակի երիտասարդությունը, որը չվախեցավ երկու հուժկու քայլերթ կազմակերպել, ոտքով հասնելով Աբովյանից մինչեւ Երեւան-Կենտկոմ՝ ներկայիս ԱԺ շենք, պահանջելով արդարություն ու արժանապատվություն, հավաքույթ էր կազմակերպել` իրար տեսնելու, մեկը մյուսի ներկայությունը վայլելու, երգի ու պարի միջոցով վկայակոչելու իր անքակտելի կապը հարազատ քաղաքի հետ: Ժամանակի «դուխով» տղերքը իրենց չքնաղ տիկնանց հետ վայելում էին վաստակած հանգիստը: Հանդիսությունը վարում էին Զարիկ Եսայանը՝ հայտնի «Դարանի» թիմի վաստակաշատ ֆուտբոլիստ, և Սոկրատ Մարտինյանը՝ շնորհաշատ երգիչն իր «Աբովյան» նվագախմբով․ Սոլո կիթառ՝ Արմեն ԿարապետյանԲաս…

Read More
Articles/Հոդվածներ

«Թե բախտ վիճակվեր նորից աշխարհ գալ, նորից կուզեի երգիչ ծնվել…»-Սոկրատ Մարտինյան

27/Նոեմբեր/2012 Մենք բազմիցս անդրադարձել ենք Աբովյան քաղաքի մշակութային կյանքին, նրա շնորհաշատ այն քաղաքացիներին, որոնք սերունդներ են կրթել, հայ երգն ու երաժշտությունը յուրովի մեկնաբանությամբ ներկայացրել մեր քաղաքի ու հանրապետության արվեստասերներին։ Ինչպես գիտենք, Աբովյանը հիմնվել է 60-ականներին, և բազում վառ անհատներ իրենց վաստակն են ունեցել մեր քաղաքի հոգևոր-մշակութային կյանքի կայացման գործում։ Աբովյան քաղաքում 70-ականներին` հանձինս տասնյակ ժողգործիքային, էստրադային և անհատ կատարողների, երգարվեստի  յուրահատուկ  մի մթնոլորտ էր ստեղծվել։ Բազում անհատականությունների շարքում մարդկանց միտքն ու սիրտը ջերմացնող մի անուն էր շրջում երգարվեստի սիրահարների շրջանում։ Ընկերական մի միջավայրում` hայկական սեղանի շուրջ հավաքված, սիրով ձեզ ենք…

Read More