News/Նորություններ

8 300 000 դրամ Էլար թաղամասի ոռոգման համակարգին

ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ

Կայացավ ավագանու հերթական նիստը: Ընթացքում Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացվելու է
8 300 000 դրամ «Էլար թաղամասի ոռոգման համակարգի» ծրագրի կայացման համար։
Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 14-ին «Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի» (ՀՏԶՀ) և Աբովյան համայնքի միջև կնքնվել էր համաձայնագիր, ըստ որի Աբովյան համայնքը ծրագրի իրականացման համար որպես համաֆինանսավորում ՀՏԶՀ-ին տրամադրելու է 
8 300 000 դրամ։ 
Ավագանու նիստի վերջում Աբովյան համայնքի ղեկավարը շնորհավորեց Էլար թաղամասի բնակիչներին՝ Էլար թաղամասում ոռոգման համակարգ ունենալու հնարավորության առթիվ։

Related posts