8 300 000 դրամ Էլար թաղամասի ոռոգման համակարգին
ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ Կայացավ ավագանու հերթական նիստը: Ընթացքում Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացվելու է8 300 000 դրամ «Էլար թաղամասի ոռոգման համակարգի» ծրագրի կայացման համար։Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 14-ին «Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի» (ՀՏԶՀ) և Աբովյան համայնքի միջև կնքնվել էր համաձայնագիր, ըստ որի Աբովյան համայնքը ծրագրի իրականացման համար որպես համաֆինանսավորում ՀՏԶՀ-ին տրամադրելու է 8 300 000 դրամ։ Ավագանու նիստի վերջում Աբովյան համայնքի ղեկավարը շնորհավորեց Էլար թաղամասի բնակիչներին՝ Էլար թաղամասում ոռոգման համակարգ ունենալու հնարավորության առթիվ։
Read More