News/Նորություններ

Աբովյան համայնքի ավագանու հայտարարությունը

«Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։ Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարորություն Աբովյան համայնքի և աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցված պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ և ադեկվատ չէ: Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն և հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև։ Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել և…

Read More
News/Նորություններ

8 300 000 դրամ Էլար թաղամասի ոռոգման համակարգին

ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ Կայացավ ավագանու հերթական նիստը: Ընթացքում Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացվելու է8 300 000 դրամ «Էլար թաղամասի ոռոգման համակարգի» ծրագրի կայացման համար։Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 14-ին «Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի» (ՀՏԶՀ) և Աբովյան համայնքի միջև կնքնվել էր համաձայնագիր, ըստ որի Աբովյան համայնքը ծրագրի իրականացման համար որպես համաֆինանսավորում ՀՏԶՀ-ին տրամադրելու է 8 300 000 դրամ։ Ավագանու նիստի վերջում Աբովյան համայնքի ղեկավարը շնորհավորեց Էլար թաղամասի բնակիչներին՝ Էլար թաղամասում ոռոգման համակարգ ունենալու հնարավորության առթիվ։

Read More