>
News/Նորություններ

Քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել

Սիրելի՛ աբովյանցիներ, քարոզարշավի մեկնարկին հաշված ժամեր են մնացել:
Այս րոպեից սկսած, բացի առերես հանդիպումներից, նաև այստեղ, ձեր ուշադրությանը կներկայացնեմ Աբովյան համայնքի զարգացման իմ տեսլականը:

Սկսենք օրինականության հաստատումից:

Օրինականությունն ինձ համար մշտապես եղել է գործունեության հիմնական սկզբունքներից մեկը, իսկ օրենքի գերակայության հաստատումը իմ քաղաքական գերնպատակն է: Այդ իսկ պատճառով, որպես Աբովյանի զարգացման հայեցակարգ, հիմք եմ վերցրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի պարտադիր խնդիրները:

Համայնքի կայուն զարգացման կարևորագույն նախապայման եմ համարում համայնքում օրենքի գերակայությունը, որը կապահովի մեր քաղաքացիների համար հավասար պայմաններ և ինքնադրսևորման հավասար հնարավորություններ:

Related posts

Leave a Comment