News/Նորություններ

Պատանի ստեղծագործողների ալբոմը հրատարակվեց

Վերջին տարիներին մարզի մշակութային կյանքում զգալի աշխուժացում է նկատվում։ Խթանող ուժը մարզի ստեղծագործողների միության նպատակաուղղված աշխատանքներն են։

Կազմակերպվել են կլոր սեղաններ նվիրված մեր մեծանուն գրողներ ` Պարույր Սեվակին , Հովհաննես Շիրազին , Գևորգ Էմինին , ինչպես նաև մարզում ճանաչում գտած ժամանակակից ստեղծագործողներին։

Միության վերջին գեղեցիկ նախաձեռնությունն է մարզի պատանի ստեղծագործողների աշխատանքների գունազարդ և բարձրաճաշակ ալբոմի հրատարակումը (գեղանկար, գոբելեն), որը արժանացել է մտավորական հասարակության բարձր գնահատականին։

Շուտով կհրատարակվի նաև պոեզիայի և արձակի ալմանախ , սպասումով, որ այն էլ իր ուրույն տեղը կունենա մարզի մշակութային կյանքում։

Նաիրուհի Տոնեյան

Related posts

Leave a Comment