News/Նորություններ

Պատանի ստեղծագործողների ալբոմը հրատարակվեց

Վերջին տարիներին մարզի մշակութային կյանքում զգալի աշխուժացում է նկատվում։ Խթանող ուժը մարզի ստեղծագործողների միության նպատակաուղղված աշխատանքներն են։ Կազմակերպվել են կլոր սեղաններ նվիրված մեր մեծանուն գրողներ ` Պարույր Սեվակին , Հովհաննես Շիրազին , Գևորգ Էմինին , ինչպես նաև մարզում ճանաչում գտած ժամանակակից ստեղծագործողներին։ Միության վերջին գեղեցիկ նախաձեռնությունն է մարզի պատանի ստեղծագործողների աշխատանքների գունազարդ և բարձրաճաշակ ալբոմի հրատարակումը (գեղանկար, գոբելեն), որը արժանացել է մտավորական հասարակության բարձր գնահատականին։ Շուտով կհրատարակվի նաև պոեզիայի և արձակի ալմանախ , սպասումով, որ այն էլ իր ուրույն տեղը կունենա մարզի մշակութային կյանքում։ Նաիրուհի Տոնեյան

Read More