News/Նորություններ

Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ

Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն:

Աբովյանի պետական քոլեջի ցուցասրահում այսօր կայացավ Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը :

Ներկայացված էին երեք սերնդի տաղանդավոր նկարիչների շուրջ 63 աշխատանքներ։
Ցուցահանդեսի բացմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ մշակույթի ու սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը։
Գեղեցիկ կատարմամբ ներկաներին ողջունեցին ” Մեղեդի ” լարային քառյակի երաժիշտները ։
Մարզպետը բոլոր մասնակիցներին շնորհեց պատվոգրեր, գրքույկներ և նվերներ ։

Ցուցասրահում ընդգրկված էին նկարիչներ Խաչեն Արցախեցու , Ժորա Բարսեղյանի , Գոռ Աբրահամյանի, Հրայր Սարուխանյանի, ինչպես նաև քոլեջի դասախոսների աշխատանքները։
Նրանք իրենց կտավներով արվեստասեր հանրությանը ներկայացան ռեալիստական և խորհրդանշական դիմանկարներով, բնապատկերներով ու կոմպոզիցիոն աշխատանքներով , որոնցում ակնառու է պրոֆեսիոնալ ձիրքը, գունագծային լուծումների վարպետությունը։

Հիմնականում կենսասիրությամբ են աչքի ընկնում նկարչների գործերը ՝ գայթակղող կտավների խորունկ իմաստավորվածությամբ ։
Վայելենք և գնահատենք գեղեցիկը՝ այցելելով պատկերասրահ:
Ցուցահանդեսի դռները բաց կլինեն մինչև դեկտեմբերի 10 – ը։

Նաիրուհի Տոնեյան

Related posts