News/Նորություններ

Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ

Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն: Աբովյանի պետական քոլեջի ցուցասրահում այսօր կայացավ Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը : Ներկայացված էին երեք սերնդի տաղանդավոր նկարիչների շուրջ 63 աշխատանքներ։ Ցուցահանդեսի բացմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ մշակույթի ու սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը։ Գեղեցիկ կատարմամբ ներկաներին ողջունեցին ” Մեղեդի ” լարային քառյակի երաժիշտները ։ Մարզպետը բոլոր մասնակիցներին շնորհեց պատվոգրեր, գրքույկներ և նվերներ ։ Ցուցասրահում…

Read More