Սուրբ Սարգսի տոնին նվիրված օրհնության ծիսակատարություն
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 8-ին , այդ օրը հիշատակվում է նաև նրա որդու` Մարտիրոսի և 14 զինվորների տոն:
Հայ Առաքելական եկեղեցու կողմից այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է:
Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:Սուրբ Սարգսի տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը:
Աբովյանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում Երիտասարների օրհնության օրը նշվեց տոնի նախօրեին: Այսօր ուսումնարանում կազմակերպվել էր Սուրբ Սարգսի տոնին նվիրված օրհնության ծիսակատարություն ։
Նմանօրինակ միջոցառման նպատակն է երիտասարդներին հաղորդակից դարձնել մեր ազգային տոնին: Ուսումնարանի խոհարարների միջնակարգ խմբի ուսանողներն իրենց ձեռքով պատրաստեցին աղի բլիթներ , որոնք համեմված էին իրենց հոգու ջերմությամբ ։
Բլիթները սրտաձև էին և համապատասխանում էին օրվա խորհրդին։ Տոնի ծիսականությունը ավելի խորհդավոր դարձնելու համար բլիթները օրհնվեցին եկեղեցում ։
Ուսանողներին սիրահարների տոնի խորհրդի բացատրությամբ հակիրճ հանդես եկավ դասախոս ՝ Ն . Տոնեյանը ։
Այնուհետև բոլորին բաժանվեց բլիթներ ՝ առաջացնելով մեծ խանդավառություն ։ Հավաքվածներից յուրաքանչյուրը հեռացավ սպասման ակնկալիքով ։