News/Նորություններ

ՍԵՎԱՆԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Հուլիսի 3-ին կայացավ Աբովյան համայնքի Սևանի փողոցի զբոսայգու բացման արարողությունը:
Երկրում տիրող սահմանափակումների պատճառով բացման արարողությունն ընթացավ առանց տոնական միջոցառման, սակայն տոնական տրամադրությամբ, քանի որ համայնքում ավելացավ ևս մեկ կանաչ գոտի:
Հիշեցնենք, որ նախկինում Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում զավթած անմշակ հողակտորներ էին և տարածքի փոքրիկները փողոցում էին խաղում: Համայնքի ղեկավարը դեռևս անցյալ տարվա փետրվար ամսին հայտնեց իր նախաձեռնության մասին և ահա խաղահրապարակը, վոլեյբոլի դաշտը, զբոսայգին հանձնվեց շահագործման:
Հետաքրքրական է, որ զբոսայգում սոցիալական բնույթի վահանակներ են փակցված ոչ միայն մաքրությունը պահպանելու, այլև մեծերին հարգելու և ընտանիքը սիրելու վերաբերյալ:
Սիրելի՛ աբովյանցիներ, շնորհավորում ենք նոր զբոսայգի ունենալու առթիվ և հորդորում խնամքով վերաբերվել տարածքին, չաղտոտել և սիրել Աբովյանը՝ հարազատի պես:

Աբովյանի համայքապետարան

Related posts