ՍԵՎԱՆԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ
Հուլիսի 3-ին կայացավ Աբովյան համայնքի Սևանի փողոցի զբոսայգու բացման արարողությունը:Երկրում տիրող սահմանափակումների պատճառով բացման արարողությունն ընթացավ առանց տոնական միջոցառման, սակայն տոնական տրամադրությամբ, քանի որ համայնքում ավելացավ ևս մեկ կանաչ գոտի:Հիշեցնենք, որ նախկինում Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում զավթած անմշակ հողակտորներ էին և տարածքի փոքրիկները փողոցում էին խաղում: Համայնքի ղեկավարը դեռևս անցյալ տարվա փետրվար ամսին հայտնեց իր նախաձեռնության մասին և ահա խաղահրապարակը, վոլեյբոլի դաշտը, զբոսայգին հանձնվեց շահագործման:Հետաքրքրական է, որ զբոսայգում սոցիալական բնույթի վահանակներ են փակցված ոչ միայն մաքրությունը պահպանելու, այլև մեծերին հարգելու և ընտանիքը սիրելու վերաբերյալ:Սիրելի՛ աբովյանցիներ,…
Read More