Articles/Հոդվածներ

Chess tournament

Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցում հունիսի 25-ին տեղի ունեցավ շախմատի բաց մրցաշար, որը կազմակերպել էր ԲՀԿ Աբովյանի տարածքային երիտասարդական խորհուրդը: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ Աբովյանից և շրջակա գյուղական համայնքներից: Մասնակից-խաղընկերները որոշվեցին վիճակահանության արդյունքում: Մրցաշարն անց էր կացվում Աբովյանի քաղաքապետ և ԲՀԿ Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ Կարապետ Գուլոյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: 

Read More
Articles/Հոդվածներ

“Hello Europe” book and grant program/Youth Bank Kotayk/

Հունիսի 7-ին քաղաք Աբովյանում `10-րդ դպրոցի դահլիճում, տեղի ունեցավ Եվրոպա ծրագրի շրջանակներում Եվրոպական երիտասարդական արժեքներին նվիրված "Բարև Եվրոպա" գրքի շնորհանդեսը, որի շրջանակներում Կոտայքի Երիտասարդական բանկը հայտարարեց Եվրոպական արժեքներին նվիրված դրամաշնորհային փուլի մեկնարկի մասին: Եվրասիա համագործակցության հիմնադրամի հրատարակած "Բարեւ, Եվրոպա" գրքում ներկայացված են Եվրոպական միության ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու նպատակները: Գրքում պարզաբանվում է նաեւ Եվրամիության կառուցվածքը, թե այն ի վերջո կազմակերպություն, պետություն, գրասենյա՞կ, թե՞ մեկ այլ կառույց է.

Read More
Articles/Հոդվածներ

Tatul Krpeyan:National hero of Armenia

Կարոտ… Այս բառը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում, նայած թե բառն իր համար ինչ բեռ է կրում…Մարկոս պապի պատմությունը հայ ժողովրդի կարոտի պատմությունն է… Ինչպե՞ս շարունակվեց Հայոց Մեծ Եղեռնից փրկված մարդկանց կյանքը…”Նրանք 1915թ.-ից հետո մազապուրծ անցան Ախուրյան գետը, Արտին(Արտենի) լանջին հայացքի առջև կառուցեցին իրենց նոր տունը, զավակներ ունեցան և նրանց փոխանցեցին իրենց տեսած ու ապրած ճշմարտությունը: ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այդ ահեղ ճշմարտության հավատավոր զավակն էր: Նա Գետաշենի փրկության սրբազան նպատակին նվիրաբերեց իր կյանքը և իրավունքով իր անունը գրանցեց հայ ազատագրական պայքարի ոսկե փաղանգում… ” (Ռ.Սահակյանի “Արծվապաշտ երկիր”գրքից):  

Read More
Articles/Հոդվածներ

We must remember them name by name

 Աբովյան քաղաքի Նիկոլ Վանյանի անվան թիվ 5 հանրակրթական դպրոցում մարտի 31-ի վաղ առավոտից անսովոր եռուզեռ էր տիրում: Նշվելու էր Արցախյան մարտերում զոհված հերոս Նիկոլ Վանյանի 50-ամյակը, ինպես նաև տեղի էր ունենալու դպրոցի բակում հերոսի կիսանդրու բացման արարողությունը:  Նիկոլ Վանյանը ծնվել է 1961թ. մարտի 31-ին Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում, սովորել է թիվ 5 միջնակարգ դպրոցում, ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը, ծառայել է ԽՍՀՄ բանակում, 1988-91թթ. ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը` Խնձաձորի, Ղարադաղլուի, Քարինտակի, Շահումյանի շրջանների ազատագրմանը, պարգևատրվել է  Մայրական երախտագիտություն և  ՀՀ նախագահի Արիության մեդալներով: Զոհվել է Կրկժանում` 1991թ. դեկտեմբերի 28-ին:

Read More