Articles/Հոդվածներ

Cleaning day in the church

Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում և դրան հարակից տարածքում այսօր մաքրության օր էր: Վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ սկսեցին եկեղեցու ներսի և դրսի մաքրման աշխատանքները: Նախաձեռնությունը կազմակերպվել էր Աբովյանի Քարոզչական Կենտրոնի կողմից, որը Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնի մասնաճյուղն է Աբովյանում: Կենտրոնի հիմնադիրն է Հոգեշնորհ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը: (Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնը հիմնադրվել է 2011թ. մարտի 13-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-ամյակի կապակցությամբ):

Read More
Articles/Հոդվածներ

“Unite for children, save futures”

“Երեխայի հանդեպ բռնությունը չարիք է” Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում մարտի 29-ին տեղի ունեցավ երեխայի իրավունքների պաշտպանության և երեխայի հանդեպ բռնության տեղեկատվական միջոցառում: Այն նախաձեռնել և վարում էր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մաղաքյանը, ով հանդիսանում է ՙ”Save the children”  միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության  “Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” ծրագրի երեխայի պաշտպանության թիմի անդամ:

Read More
Articles/Հոդվածներ

From Abovyan local employment center

Հարգելի գործընկեր` Տեղեկացնում ենք Ձեզ, որ Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ 2010թ.-ից ստեղծվել և գործում է Գործատուների Խորհուրդ, որի նպատակն է շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկել Աբովյանի տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորությունները, խնդիրները և հեռանկարները: Հմտություններ չունեցող ու տեխնոլոգիապես հնացած մեթոդներով աշխատող մարդիկ բացասական ազդեցություն ունեն վերը նշվածի իրականացման հաջողության համար: Կրթված աշխատուժն էական նշանակություն ունի գործող ձեռնարկությունների գոյատևման կամ նոր ընկերությունների ստեղծման համար:

Read More
Articles/Հոդվածներ

Got prizes…

  Ամեն տարի <Լինա> պրոդյուսերական կենտրոնի կողմից (տնօրեն` Էվելինա Ասատուրյան) մի քանի անգամ կազմակերպվում է <Երաժշտական կոլիզեյ> հեռուստափառատոնը և որպես ամփոփում` մարտ ամսին տեղի է ունենում եզրափակիչ գալահամերգ-մրցանակաբաշխություն: Այս տարի այն տեղի ունեցավ մարտի 16-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դահլիճում: Գալահամերգի ընթացքում  ամփոփվեցին 2011 թվականի արդյունքները: Բավականին ընդգրկուն էր  մասնակիցների աշխարհագրությունը ` ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ ներկայացնող երաժշտական, վոկալ և պարային կոլեկտիվներ Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաքից:  Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն` Մամիկոն Բադալյան) ևս մասնակցել էր հեռուստանախագծին, որի մասնակիցների ընտրությունը բացառապես պատկանում է <Լինա> պրոդյուսերական կենտրոնի…

Read More
Articles/Հոդվածներ

Abovyan rehabilitation centre

Հայ օգնության ֆոնդի Աբովյանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2011թ.-ին` "Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում: Կենտրոնն սպասարկում է Աբովյան քաղաքի և շրջակա գյուղերի` օրենքի հետ խնդիրներ ունեցող, դժվար իրավիճակում գտնվոց երեխաներին և նրանց ընտանիքներին: Այն արդեն աշխատում է 29 ընտանիքի 32 անչափահաս երեխաների հետ, որոնց մի մասը հաշվառված է ոստիկանության անչափահասների բաժնում, իսկ մնացածների հետ աշխատանքներ են տարվում կանխարգելման նպատակով:

Read More
Articles/Հոդվածներ

Snow- Venera in Abovyan

Արդեն մի քանի օր է, ինչ Աբովյան քաղաքում առատ տեղումներ են` ձյան տեսքով: Իհարկե, ձյունն ինքնին հաճելի է, բայց մինչ մեզանից շատերը, տանը նստած,   վայելում էին տեղացող ձյան խոշոր փաթիլների գեղեցկությունը, մեր երկու համաքաղաքացիները` գեղանկարիչ Գոռ Աբրահամյանը և լրագրող, կիթառահար Վանիկ Հակոբյանն այդ նույն ընթացքում օգտվեցին ձյան առատությունից և  մասնագիտական մոտեցում ցուցաբերեցին` կերտելով Միլոսյան Վեներայի արձանը` Աբովյան քաղաքի <Անմար կրակ>-ի մոտ:  Արձանի պատրաստումն իրականացվել է գիշերը և տևել է մոտ երկու ժամ: Ձյունե Վեներան ունի 2 մետր բարձրություն և շատ նման է բնօրինակին: Գոռ Աբրահամյանը նշեց, որ հիմնականում աշխատել են ձեռքերով`…

Read More
Articles/Հոդվածներ

Another victory came to Abovyan

Հերթական հաղթանակը բերեցին Աբովյան Այս տարի` ամռանը, Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն Մ.Բադալյան) մասնակցեց հարավկովկասյան երկրների "Ուռեկի-2011" 3-րդ միջագային  փառատոնին և արժանացավ Գրան Պրի մրցանակի: Սրանից հետո ստուդիան "Մենք 35 տարեկան ենք" խորագրով համերգային հաջող ծրագրով հանդես եկավ Հայպետֆիլհարմոնիայի "Առնո Բաբաջանյան" համերգասրահում: Գրական-գեղարվեստական երեկոն նվիրված էր ՀՀ անկախության 20 և Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին:  Համերգից  հետո ստացվեց պաշտոնական հրավեր` մասնակցելու Թբիլիսիում տեղի ունեցող ամենամյա թվով 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Փառատոնի անցկացման աշխատանքները համակարգում էր Թբիլիսիի "Современник" թատրոնի տնօրեն Նանա Ակուջավան: Վրաստան մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր "Լինա" մշակութային…

Read More
Articles/Հոդվածներ

Concert in Abovyan: “When the silence becomes a song”

“Երբ լռությունը երգ է դառնում” խորագրով համերգը Աբովյանի Էստրադային և ջազային արվեստի ստուդիայի (տնօրեն` կոմպոզիտոր Մամիկոն Բադալյան)` արդեն ավանդույթ դարձած ամենամյա հաշվետու համերգի այս տարվա միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 28-ին` Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի  դահլիճում: Համերգին ներկա էին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարզպետարանի և Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմների պաշտոնյաներ, մտավորականները, գրողներ, մշակութային, հասարակական-քաղաքական տարբեր միավորումների  ներկայացուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Համերգային  ծրագիրը բազմազան էր. միջոցառման ընթացքում ստուդիայի սաները կատարեցին հայկական  ժողովրդական և ազգագրական-հայրենասիրական, ինչպես նաև էստրադային երգեր:

Read More
Articles/Հոդվածներ

Interview with headmaster of the museum of friendship of Armenian and Russian people

 Հարցազրույց Աբովյանի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության  թանգարանի տնօրեն, լեռնագնաց Արամայիս Սեդրակյանի հետ -Գեղամա լեռների նախալեռնային մասում` Զառ գյուղի տարածքում, հայտնաբերել եք իր տեսակի մեջ եզակի քարակոփ հուշարձան: Ինչպիսի՞ն եղավ դրա ճակատագիրը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել անցյալի այդ մշակութային  արժեքի ուսումնասիորության համար:

Read More
Articles/Հոդվածներ

“Junior Achievement of Armenia” international organisation in Kotayk

Օրեր առաջ "Հայաստանի պատանեկան նվաճումներ" կազմակերպության և ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ ջանքերով անցկացվեցին տնտեսագիտական ամենամյա խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը: Մրցույթին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերի արդեն հաղթած թիմերը, որոնք իրենց ուժերն էին փորձում արդեն Երևանում: Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ժյուրին շատ ներկայացուցչական էր` ՀՀ ԱԺ պատգամավորներ  Արտակ Դավթյան և Անահիտ Բախշյան, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյան և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյան: Մրցույթի հարցերը հետաքրքիր էին, բազմաբնույթ, կար նաև ինքնուրույն գովազդ պատրաստելու և ներկայացնելու հարց, որը, թերևս, մրցույթի ամենաստեղծագործական և հետաքրքիր մասն…

Read More